Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների
Երեխայի սնուցումը կյանքի առաջին տարում
Անգնահատելի է սնուցման նշանակությունը երեխաների կյանքի առաջին տարում, երբ առկա են նրանց աճի ինտենսիվ պրոցեսները, բազմաթիվ օրգանների ու համակարգերի ձևավորումն ու կատարելագործումը: Առաջին տարին համարվում է երեխայի կյանքի ամենապատասխանատու, դժվարին և խոցելի ժամանակահատվածը։
Այդ իսկ պատճառով, սկսած առաջին օրերից, ճիշտ կազմակերպված սնուցումը ամենակարևոր գործոններից մեկն է կանխարգելիչ կոմպլեքս միջոցառումների համակարգում։ Երեխայի սննդում պետք է լինեն բոլոր անհրաժեշտ սննդանյութերը՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքային աղեր և վիտամիններ, այն քանակությամբ, որն անհրաժեշտ է կառուցվածքային և էներգետիկ ծախսերի համար։
Սպիտակուցները օրգանիզմի բոլոր բջիջների ու հյուսվածքների հիմնական կառուցվածքային տարրերն են։ Սպիտակուցները հնարավոր չէ փոխարինել սննդի այլ բաղադրիչներով՝ նրանց մեջ եղած ամինաթթուների պատճառով։ Կենդանական ծագման սպիտակուցներն օժտված են կենսաբանական արժեքով։ Սպիտակուցի պակասության դեպքում խանգարվում է երեխայի բնականոն զարգացումը, թուլանում է իմունիտետը, հաճախանում և ծանր ընթացք են ունենում հիվանդությունները, մեծանում է հակվածությունը ռախիտի, սակավարյունության, թերսնուցման (հիպոտրոֆիայի) նկատմամբ։ Սննդի մեջ սպիտակուցի քանակային ավելցուկը իր հերթին մեծացնում է երեխայի արտաթորական օրգանների ծանրաբեռնվածությունը։
Ճարպերը մտնում են օրգանիզմի բջիջների բաղադրության մեջ, մասնակցում են նյութափոխանակության պրոցեսներին, ապահովում իմունիտետը, պահպանում են բջջային թաղանթների նորմալ վիճակը, կատարում են պահեստավորված սննդի, պաշտպանական և ջերմամեկուսացնող նյութի դեր։ Ճարպերն անհրաժեշտ են օրգանիզմի էներգետիկ ծախսերը լրացնելու համար։ Նրանք ճարպում լուծվող վիտամինների և կենսականորեն ակտիվ, անփոխարինելի այն ճարպաթթուների սկզբնաղբյուրն են, որոնց պահանջը հատկապես մեծ է երեխաների կյանքի առաջին տարում։ ճարպի պակասության դեպքում տուժում են նյութափոխանակության բոլոր պրոցեսները, երեխայի աճն ու զարգացումը, ընկնում է օրգանիզմի իմունիտետը։ Օրաբաժնում ճարպի ավելցուկի դեպքում ընկճվում է ստամոքսաաղիքային տրակտր արտազատական գործունեությունը, առաջ են գալիս նյութափոխանակության խանգարումներ, որոնք ուղեկցվում են ճարպի կուտակումով։
Ածխաջրերը մտնում են նուկլեինաթթուների, բջիջների թաղանթների, շարակցական հյուսվածքի կազմի մեջ։ Դրանք միաժամանակ հեշտ յուրացվող էներգիայի հիմնական աղբյուրն են։ Նրանց առկայությամբ բարելավվում է սննդում եղած սպիտակուցների ու ճարպերի օգտագործումը։ Ածխաջրերի պակասից առաջանում է սպիտակուցների ոչ ռացիոնալ օգտագործում, որի հետևանքով էլ զարգանում է սպիտակուցային քողարկված անբավարարություն։ Երեխայի օրաբաժնում ածխաջրերի ավելցուկը պատճառ է դառնում հիպովիտամինոզի, ճարպի գերգոյացման, հյուսվածքների հիդրոֆիլության բարձրացման և այլն։
Վիտամիններն անփոխարինելի սննդանյութեր են, որոնք նյութափոխանակության կարգավորման պրոցեսում կարևոր դեր են կատարում, ապահովում են երեխաների նորմալ զարգացումը և իմունիտետը։ Վիտամինների հիմնական աղբյուրները սննդանյութերն են։ Միայն սակավաթիվ վիտամիններ են գոյանում աղիքային միկրոֆլորայից (K, B խմբի վիտամիններ) կամ մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ (D վիտամին)։
Հանքային նյութերը մտնում են օրգանիզմի հյուսվածքների կազմում, մասնակցում ոսկրերի ձևավորման, արյունաստեղծման պրոցեսներին, պահպանում են որոշակի սահմանում օսմոսային ճնշումը և արյան թթվածնային հավասարակշռությունը, ֆերմենտների, արտադրուկների բաղկացուցիչ մասն են կազմում։ Կալցիումը, ֆոսֆորը, մագնեզիումը կազմում են ոսկրային հյուսվածքի հիմնական մասը և նյութափոխանակության պրոցեսներում սերտորեն կապված են միմյանց հետ։ Ֆոսֆորա-կալցիումային փոխանակության խանգարումը կարող է առաջ բերել մի շարք հիվանդություններ՝ ռախիտ, օստեոպորոզ, ատամների փոփոխություններ և այլն։ Մագնեզիումի պակասը առաջացնում է իմունիտետի նվազում, մաշկի վրա տրոֆիկական խոցեր։ Նատրիումը, կալիումը, քլորը մասնակցում են ջրային ու հանքային փոխանակությունների թթվահիմնային վիճակի կարգավորմանը, արյան օսմոսային ճնշման պահպանմանը։ Երկաթը մտնում է հեմոգլոբինի կառուցվածքի մեջ, մասնակցում է օրգանիզմի օքսիդավերականգնման պրոցեսներին։
Երեխայի պահանջը սննդանյութերի նկատմամբ կախված է սնուցման ձևից և փոխվում է կյանքի առաջին տարվա ընթացքում։
Բնական լիարժեք սնուցում ստացող առողջ երեխաների կյանքի աոաջին 4 ամիսներին սպիտակուցի պահանջը օրական կազմում է 2,0-2,5 գ/կգ մարմնի զանգվածին։
Խառը և արհեստական սնուցման դեպքում սպիտակուցի պահանջը մեծանում է և կախված է կաթնախառնուրդների բաղադրության լիարժեքությունից։ Խառը և արհեստական սնուցման դեպքում հարմարեցված խառնուրդներ օգտագործելիս այն կազմում է 3 գ։ Ոչ Հարմարեցված խառնուրդի դեպքում սպիտակուցի օրական պահանջն ավելանում է մինչև 3,5–4 գ/կգ։
Բնական և խառը սնուցման ժամանակ հավելյալ կերակրման դեպքում սպիտակուցի պահանջը օրական կազմում է 3-3,5 գ/կգ, իսկ արհեստական սնուցման դեպքում՝ 3,5-4 գ/կգ։
Ճարպի նկատմամբ պահանջը փոխվում է երեխայի տարիքի հետ և կախում չունի սնուցման ձևից։ Կյանքի առաջին 4 ամիսներին երեխաների պահանջը ճարպի նկատմամբ օրական կազմում է 6,5-6 գ/կգ, 4-9 ամիսներին՝ 6-5,5 գ/կգ, 9-12 ամիսներին՝ 5,5-5 գ/կգ։
Ածխաջրերի նկատմամբ պահանջը, անկախ սնուցման ձևերից և կաթնախառնուրդների տեսակներից, կյանքի առաջին տարվա ընթացքում մնում է մոտավորապես նույն մակարդակին և կազմում է 12-14 գ/կգ։
Մինչև 1 տարեկան երեխաների մոտ վիտամինների ու հանքային աղերի պահանջը համեմատաբար բարձր է։
Ջրի պահանջը կրծքի երեխաների մոտ օրական կազմում է 150-100 մգ/կգ։
Բնական սնուցում։ Կրծքով կերակրելը կյանքի առաջին ամիսներին երեխայի համաչափ զարգացման անհրաժեշտ պայմանն է։ Մայրական կաթը պարունակում է անհրաժեշտ քանակությամբ կենսաբանորեն լիարժեք սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, ինչպես նաև՝ վիտամիններ, հանքային նյութեր, օրգանական թթուներ, հորմոններ, իմուն մարմիններ, ֆերմենտներ, հակամիկոոբային գործոններ՝ լիզոցիմ, լակտոֆերին։ Բնական սնուցման առավելությունը պայմանավորված է ոչ միայն մայրական կաթի քիմիական և կենսաբանական հատկություններով, այլ նաև որոշ ուրիշ գործոններով։
Մեդ-Պրակտիկ
19.01.2016
Հարգելի Armine, բարև Ձեզ: Երկու ամսեկանում բացի արհեստական կաթից և մայրական կաթից այլ սնունդ չեք կարող տալ: Եթե բալիկը լիարժեք յուրացնում է տրված չափաբաժինը անհանգստանալու կարիք չկա: Հնարավորության դեպքում նաև կերակրեք կրծքով: Մայրական կաթն անփոխարինելի է: Եթե ցանկանում եք փոքրացնել չափաբաժինը, կարող եք փորձել 150գր-ից 3 ժամը մեկ տալ, կամ 130գր 2 ժամը մեկ:
Armine
14.01.2016
Կարդացեք նաև
Կրծքի կաթի լավ արտադրման և լավագույն բաղադրությունն ապահովելու համար մեծ նշանակություն ունի հղի և կերակրող կնոջ սննդի ճիշտ կազմակերպումը։ Հղիության առաջին կեսում սպիտակուցի պահանջն օրական կազմում է 1,5 գ` ոչ պակաս...
Որքան փոքր է կշռում նորածինը ծնվելիս, այնքան ինտենսիվ է ընթանում կյանքի առաջին տարում նրա մարմնի զանգվածի ավելացումը։ Անհասության բոլոր աստիճանների երեխաների հասակի ամենամսյա աճը կյանքի առաջին տարում կազմում է միջին...
Նորածին երեխաների համար ամենաֆիզիոլոգիական սնունդը կրծքի կաթն է։ Այն օրգանիզմն ապահովում է կառուցվածքային և էներգետիկ նյութերով, նպաստում է իմունիտետի ձևավորմանը, աղիների նորմալ միկրոֆլորայի առաջացմանը...
Երեխան քնած ժամանակ պահպանում է ներարգանդային դիրքը (ոտքերն ու ձեռքերը ծալված են, սեղմված դաստակները մոտեցված են դեմքին)։ Սկսած երրորդ շաբաթից՝ արթնանալու ժամանակ ձգվում է (ուղղվում է)։ Ուժեղ սեղմում է ափում դրվող մատը, այսինքն՝ գործում է...
Առողջ նորածին երեխաներին (ըստ Ապգարի սանդղակի 8-10 նիշ գնահատականով) հակացուցումների բացակայության դեպքում, անհրաժեշտ է կրծքով կերակրել ծնվելուց 6-12 ժամ հետո` անկախ կաթի առկայությունից։ Կրծքով վաղ կերակրելը ուժեղ գրգռիչ է կաթի ավելի շուտ...
Վերջույթների ծալիչների բարձր լարումը պահպանվում է, չնայած վերին վերջույթներում այն արդեն թույլ է արտահայտված։ Բարձրանում է տարածիչ մկանների տոնուսը, աճում է ակտիվ շարժումների ծավալը։ Որովայնի և կողքի վրա պառկելու դեպքում գլուխը...
Խառը և արհեստական սնուցում նշանակվում է միայն օբյեկտիվ ցուցումների առկայության դեպքում։ Այդ հարցը սկզբունքային լուծում է պահանջում հատկապես նորածնային շրջանի երեխաների համար։ Միաժամանակ հարկավոր է նշել, որ կրծքի...
Որովայնի վրա պառկած վիճակում հենվում է նախաբազուկներին, վստահ բարձրացնում և լավ պահում է գլուխը, ուսագոտին։ Օգնելիս նստում է, շրջվում է մեջքից կողքի վրա։ Ձեռքերի ծալիչների գերլարման վերացման ձետ ձեռքերի...
Վերանում է ստորին վերջույթների ծալիչների ֆիզիոլոգիական գերլարումը։ Որովայնի վրա պառկած երեխան` հենվելով նախաբազուկներին, երկար ժամանակ պահում է գլուխը և ուսագոտին։ Ոտքերն այդ դեպքում ձգված են լինում...
Չորս ամսականից մեծ երեխաների սնուցումը։ Երեխայի աճին զուգընթաց կրծքի կաթը դադարում է բավարարել աճող օրգանիզմի պահանջները, եթե նույնիսկ երեխային տալիս են հավելյալ սնունդ։ Այդ պատճառով էլ, անկախ մոր կաթի...
Չորս ամսականից մեծ երեխայի աճին զուգընթաց կրծքի կաթը դադարում է բավարարել աճող օրգանիզմի պահանջները: Այդ պատճառով, անկախ մոր կաթի քանակությունից, 4,5-5 ամսականից երեխան պետք է ստանա հավելյալ սնուցում...
Ակտիվ և ճիշտ շարժումներով մեջքից շրջվում Է որովայնի վրա։ Ուղղված ձեռքերի ափերին հենվելով, բարձրացնելով գլուխը և ուսագոտին, երկար պառկում Է որովայնի վրա և հետևում իր առջև եղած խաղալիքների տեղաշարժերին...
Որովայնից ազատ շրջվում Է մեջքի վրա։ Տեղափոխելով ձեռքերը («ձգվելով») և փոքր-ինչ սողալով որովայնի վրա՝ առանց ոտքերի օգնության, տեղաշարժվում Է խաղահարթակում։ Թևատակերից բռնելիս՝ ոտքերով ինքնուրույն...
Որովայնի վրա պառկած դիրքից, ձեռքերի և ծնկների օգնությամբ բարձրանում Է, չորեքթաթ կանգնում և ճոճվում։ Կարճ ժամանակով, առանց օգնության, նստում Է։ Ուտելու ժամանակ ինքն Է վերցնում կերակրաշիշը և տանում բերանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն